Կուզեմ տեսնել Արարատ լեռը: Կուզեմ տեսնել Էջմիածինը, որը քրիստոնեության կենտրոնն է: Այդ երկուսը մշտապես մտքումս են: Կուզեմ տեսնել Երևանը, Կեչառիսը, Սևանա լիճը, Խոր վիրապի վանքը, իրականում ողջ Հայաստանը կուզեմ տեսնել, եթե իհարկե մատչելի լինի սայլակից օգտվող զբոսաշրջիկի համար:
Եվ Գոհարի հետ միասին փորձեցինք պարզել ,թե որքանով են հարմարեցված մշակութային և հոգևոր կենտրոնները: Գոհարին ուղեկցում էին երկու եղբայրները, մայրը և զարմուհին, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում ճանապարհորդությունը անմոռանալի դարձնելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий